ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ասել է, որ այս պատերազմը մեկ անգամ ևս ի ցույց դրեց մի պարզ իրողություն, որը մոռացության էր մատնվել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լոկ տարածքային վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև, սա այլ, նոր ցեղասպան ծրագրի կանխարգելման մասին է:
«Եվ հիմա, երբ տարբեր միջազգային կառույցներ ականատես են լինում, թե Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում ինչպես է իրականացվում լիակատար հայաթափում, ինչպես են ոչնչացվում մեր պատմամշակութային արժեքները, ինչ անմարդկային վերաբերմունքի են արժանանում մեր ռազմագերիներն ու գերիները, միջազգային կառույցները հասկանում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եթե լինի, ապա` առանց հայերի»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:
