ՔՊ մամուլի խոսնակը պատգամավորական մանդատ կստանա, իսկ Սուրեն Գրիգորյանը՝ նոր պաշտոն

Ամենադիտվածներ

Կիանու Ռիվզը նորից կնկարահանվի Մատրիցա ֆիլմում

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ առաջիկա օրերին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը կնշանակվի արդարադատության փոխնախարար: Նա արդեն ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Գրիգորյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատել է  տեղեկությունը:

Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում հաջորդ համարը փաստաբան Միսակ Բաբաջանյանն է: Վերջինս, ըստ մեր տեղեկությունների, պատրաստվում է հրաժարվել մանդատը վերցնելուց: Ցուցակում նրան հաջորդում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանը:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ