fbpx
Արցախ

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Արցախի Հանրապետությունում նոյեմբեր 5-ին կատարվել է 341 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք:

Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 144 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 101-ինը՝ ծանր, այդ թվում, երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Նշվում է, որ Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 18024 քաղաքացու հետազոտություն, որից 2531-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ