Քաղաքականություն

Ոչ մի կարգավիճակով և ոչ մի պայմանով Արցախը չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո

«ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը դեռևս լուծված չէ:

«Մենք ելնում ենք նրանից, որ բացառապես բանակցությունների միջոցով է հնարավոր գտնել լուծում, որը հաշվի կառնի բոլորի իրավունքներն ու խաղաղություն և կայունություն կհաստատի Հարավային Կովկասում: Եվ նման կարգավորման հիմքում պետք է նախ և առաջ լինի Արցախի կարգավիճակի հստակեցումը:

Ղարաբաղյան հակամարտության էությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցն է: Այս իրավունքը չի կարող ճնշվել կամ սառեցվել ուժի միջոցով: Հայաստանը հանդես է եկել և հետագայում էլ հանդես է գալու Արցախի ժողովրդի՝ ինքնորոշման և անվտանգության իրավունքների ճանաչման դիրքորոշմամբ: Ոչ մի կարգավիճակով և ոչ մի պայմանով Արցախը չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո: Վերջին ագրեսիան ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ադրբեջանի կազմում Արցախը կնշանակի Արցախն առանց հայերի»,- ասել է Արա Այվազյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ