Սիրանուշ Սարգսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։
«Եկա հետ Արցախ(եթե բան են թողել Արցախից),որ գուցե այստեղ ստանամ լիքը հարցերի պատասխաններ:Երեկ Ստեփանակերտում ես ոչ մի հարցի պատասխան չգտա, դեպրեսիվ ու խավար քաղաք,աննորմալ հանգստություն,որ կարելի է «երանի տալ» պատերազմի ժամանակ հրթիռակոծությանը(այն ժամանակ հույս կար):Այսօր գնացի գյուղս, տունս, բայց արդեն ոչ հիմնական ճանապարհով, այլ մեր ձեռքի տակ մնացած մյուս գյուղերով(Ննգի, Գիշի, Խնուշինակ, Ճարտար և վերջապես Սոս): Աննկարագրելի մառախուղ է այսօր Արցախիս մեջ,մշուշ, այնպիսի մշուշ ինչպիսին մեր իրականությունն է(ավելի մշուշոտ դժվարա պատկերացնել):
Ճանապարհին գյուղարանքերում մշուշի միջից զինված մարդիկ էին դուրս գալիս և փորձում էինք հասկանալ յուրային է թե… Ամենատպավորիչը ընտանի կենդանիներն էին, մրսած, վախվորած ու տխուր հայացքով: Ծառերը նույնպես մրսած, տերևաթափ, բայց բերքը վրան սպասում են: Մեր հավի ճտերը զարմացած ինձ էին նայում «էս ու՞ր եք» հայացքով: Կասեք գիժա լրիվ, հավերի, կովերի ծառերի մասին է գրում:
Բայց երկու օրվա մեջ խոսելով բազմաթիվ պաշտոնյաների (ինչ զավեշտալի է հնչում) ու հուսալքված հայացքով աշխարհազորայինների հետ հավատացեք՝ կենդանիները, ծառերը ավելի շատ ասելիք ունեն քան իրենք: Չգիտեմ ինչ կարգավիճակով(թեկուզ ամենավատ) մենք պետք է հետ գանք:Իմ սիրելի արցախցիներ, հավատացեք առանց մեզ այս հողը(ավելի շուտ նրա մի մասնիկը) առանց մեզ ոչինչ է.ինչքան էլ ցավոտ լինի պիտի գանք ու նորից ապրենք, սկզբում թեկուզ այս կենդանի-դիակ կարգավիճակով, բայց պիտի գանք, որ կենդանանանք նորից, ոչ մի տեղ մենք «ՄԵՆՔ» չենք լինելու, ոչ մի տեղ մեզ չեն սպասելու, միայն մեզնով այս վիրավոր, արյունոտ, տառապած հողը կարող է նորից ապրել ու ապրեցնել մե»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/siranush.sargsyan.9/posts/4024927700870269