fbpx
Արցախ

Ռուսաստանից ժամանած վնասվածքաբան-օրթոպեդներն Արցախում վիրահատություններ են կատարել

Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնությունից ժամանած վնասվածքաբան-օրթոպեդները և «Էրեբունի» բժշկական կենտրոնի վնասվածքաբան-օրթոպեդ Գագիկ Բդոյանը օրերս Հանրապետական բժշկական կենտրոնում Արցախի մասնագետների հետ կատարել են անվճար վիրահատություններ:

Կոնքազդրային հոդի բարդ վիրահատական միջամտության համար 20 էնդոպրոթեզները ձեռք են բերվել ռուսաստանաբնակ բարերար, մեր հայրենակից Էդգար Ադամյանի հովանավորությամբ:

Վնասվածքաբան-օրթոպեդները կատարել են 35 վիրահատություն՝ կոնքազդրային հոդի և ծնկահոդի էնդոպրոթեզավորում, ծնկան և ուսային հոդի արթրոսկոպիա:

Նախապես անցկացված խորհրդատվությունների միջոցով ընտրվել են համապատասխան հիվանդները:

Ռուսաստանից ժամանած մասնագետները հավելել են, որ այսօրինակ նախաձեռնություններով փորձում են իրենց աջակցությունը բերել Արցախին, որը շարունակական է լինելու:

https://www.facebook.com/NKR.MOH/posts/2873014079638481

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ