fbpx
Արցախ

Արցախի ոստիկանները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում միջպետական և միջշրջանային ճանապարհահատվածներում

Բնակչության ազատ ու անվտանգ տեղաշարժի նկատառումներից ելնելով ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համակարգի ծառայողները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում միջպետական և միջշրջանային ճանապարհահատվածներում:

«Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի կառուցվածքում գործող Շոշի բաժանմունքի ծառայողները հսկում են Ստեփանակերտ-Սարուշեն-Կարմիր Շուկա ճանապարհահատվածը: Ստուգվում են բոլոր մեքենաները և վարորդների անձը հաստատող փաստաթղթերը:
Պատերազմից հետո Շոշ համայնքը դարձել է սահմանամերձ:

Բնակիչները վերադարձել են այն համոզմունքով, որ Արցախի ոստիկանները գիշեր-ցերեկ հսկում են գյուղի ելումուտը:
Ծառայության որակի բարձրացման համար Շոշի ոստիկանական բաժանմունքում համարյա ամեն օր ոստիկանության շրջանային բաժնի պետ փոխգնդապետ Արման Սարուխանյանը հրահանգավորում է ծառայություն իրականացնող ոստիկաններին:

Շոշի բաժանմունքը շուտով նոր հասցե ու պայմաններ կունենա: Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:
Շահագործումից հետո այստեղ կլինեն հարմարավետ պայմաններ՝ ծառայությունն ավելի բարձր մակարդակով կազմակերպելու համար»,-տեղեկացնում են Արցախի ոստիկանությունից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ