Ի պատասխան ս.թ. մարտի 19-ին Կանադայի Համայնքների պալատում «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խումբ ստեղծելու նախաձեռնությանը` Կանադայի հետ կապերի ընդլայնման նպատակով մարտի 27-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ստեղծվել է «Արցախ-Կանադա» բարեկամության խումբը, որում ընդգրկված են ներկայացուցիչներ բոլոր խմբակցություններից:
Այս մասին ասված է Արցախի ԱԺ նախագահի խորհրդական Անուշ Ղավալյանի ֆեյսբուքյան էջում: