Արցախ

Արցախի առողջապահության նախարարը այցելել է կորոնավիրուսով հիվանդներին

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երեկ ուշ երեկոյան Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը հերթական անգամ այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ կորոնավիրուսային հիվանդությամբ (Covid-19) ստացիոնար բուժում են ստանում 111 հիվանդ, որոնցից 21-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ 69-ինը՝ ծանր։

«Նախարարը շրջել է վերակենդանացման բաժանմունքով և հիվանդասենյակներով, տեսակցել հիվանդներին և բժիշկների հետ քննարկել հրատապ լուծում պահանջող խնդիրները, այնուհետև տվել համապատասխան հանձնարարականներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ