fbpx
Արցախ

Արցախի բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշները

Արցախի Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար-հուլիս ամիսների հարկային եկամուտների և տուրքերի ամփոփ ցուցանիշներ։

Ըստ աղբյուրի՝ նախնական տվյալներով 2019 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 35092.5 մլն դրամ` պլանավորված 31650.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 10.9 տոկոսով կամ 3442.5 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 11.4 տոկոսով կամ 3601.1 մլն դրամով:

Նշվում է, որ ընդ որում, պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 28748.7 մլն դրամը կամ 81.9 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ