fbpx
Քաղաքականություն

Որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Որոտան գյուղի մոտակայքում տեղադրված ադրբեջանական ոստիկանական անցակետի գործունեությանն ու երեկ Գորիս -Կապան ճանապարհին արցախցի երեխաներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպին։

«Երեկ Որոտոնի ճանապարհին տեղի ունեցած միջադեպի կադրերը տեսել եմ, կարծում եմ՝ որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, Արցախի զինանշանը։ Կարելի է ասել, որ մանր գործողությունների ձևով, միգուցե, բայց դա ապարդյուն գործ է, որն ավելի շատ միտված է մարդկանց նյարդայնացնելուն, մարդկանց հույզերի վրա ազդելուն,բայց չի ստացվելու»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ