Արցախ

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ՔԿ նախագահին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ