Առողջապահություն

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք

Արցախի տեղեկատվական շտաբը` վկայակոչելով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանը հայտնում է, որ նախօրեին թեստավորված 4 քաղաքացուց երկուսի փորձանմուշի արդյունքը դրական է եղել, երկուսինը՝ բացասական:

Այսինքն՝ երկու քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19 նոր կորոնավիրուսի վարակ:

Վերոնշյալ 2 վարակակիրները ընտանիքի անդամներ են, որոնք բնակվում են Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքում: Այս պահին աշխատանքներ են կատարվում նրանց հետ շփման շրջանակը ճշտելու ուղղությամբ:

Նշենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 10 դեպք, որից 6-ն արդեն ապաքինվել են:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/137789407861848

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ