Արցախի հանրապետության քննչական կոմիտեն Facebook-ում գրառում է կատարել, որում հայտնում է, որ մարտի 31-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ քաղաքացիները լուսանկարել են քվեաթերթիկը: Գրառումում մասնավորապես ասվում է.
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ՝ ՔՎԵԱԹԵՐԹԻԿԸ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԹԻՎ
2020թ. մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների ընթացքում, քվեարկության արդյունքը բացահայտող փասթաթուղթ հանդիսացող քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ, 2020թ ապրիլի 6-ին ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում վարույթ է ընդունել՝ ԱՀ քրեական օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ հարուցված թվով չորս քրեական գործ, որոնց վերաբերյալ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ։
Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։
https://www.facebook.com/110006787111651/photos/a.120225619423101/209877207124608/?type=3&theater