fbpx
Զինված Ուժեր

Արցախում գերեվարվել է հերթական սիրիացի վարձկանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Պաշտպանության բանակը հայտնում է, որ ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից մարտական գործողությունների ընթացքում գերեվարվել է հերթական սիրիացի վարձկանը, որը, ինչպես պարզվել է նախնական հարցաքննության ժամանակ, 1988թ. ծնված, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին է:

Ամուսնացած է: ՈՒնի 5 երեխա:

Արցախում, իր խոսքերով, «քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար նրան խոստացվել է ամսական 2000 դոլար վարձավճար ու ևս 100 դոլար «պարգևավճար»՝ ամեն «քաֆիրի» գլուխ կտրելու համար:

https://www.facebook.com/artsakhdefencearmy/videos/357361852258521

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ