Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում է փրկարարարական ծրագրերի իրականացումը։
Մասնավորապես, հիմնադրամը վեց արջերի տեղափոխեց Վայրի կենդանիների փրկարար և վերականգնողական կենտրոն, իսկ մեկ լուսանի խնամքը հանձնվեց Երևանի կենդանաբանական այգուն։
Տարբեր հաշվարկներով Հայաստանում մասնավոր տարածքներում՝ ռեստորաններ, գազաբենզալցակայաններ, բակեր, ապօրինաբար անազատության մեջ են պահվում հիսուն արջեր։
2017թ․հոկտեմբերից Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի (FPWC) ջանքերով մեկնարկել է այդպիսի արջերի փրկության լայնածավալ ծրագիր։
FPWC-ն Հայաստանում միակ կազմակերպությունն է, առ այսօր որը տեխնիկական, մասնագիտական և տարածքային հնարավորություն ունի ապահովելու ավելի բարեկեցիկ կյանք այդ արջերի համար։
FPWC-ն ծրագրի շրջանակում ակտիվորեն գործակցում է ՀՀ Բնապահպանության նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Արտակարգ իրավիճակների նախարարության եւ Ոստիկանության հետ։
Այս պահի դրությամբ փրկվել և ազատավանդակներ են տեղափոխվել 35 արջեր։
Արջերի փրկության ծրագիրը նպատակ է հետապնդում խթանել «կանաչ» մտածողությունը Հայաստանում և արցախում ձևավորել հարգանք վայրի բնության առանձնյակների նկատմամբ եւ արմատախիլ անել վայրի գիշատիչ կենդանիներին անազատության մեջ պահելու արատավոր սովորույթը։