Ես լքում եմ ակումբը արցունքներն աչքերիս. Ալաբա

«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան կիսվել է իր կարծիքով «Բավարիայից» հեռանալու կապակցությամբ:

Նա ասել է, որ միշտ դժվար է, երբ ժամանակն ավարտվում է:

«Եվ գաղտնիք չէ, որ «Բավարիայում» ինձ շատ հարմարավետ էի զգում: Ես լքում եմ ակումբը արցունքներն աչքերիս, բայց միևնույն ժամանակ անհամբեր սպասում եմ իմ ապագային:

Որոշեցի մի նոր բան փորձել, քայլ առաջ կատարել: Ավելի ուժեղանալու համար հարկավոր է լքել հարմարավետության գոտին: Երբեմն պետք է քայլել դեպի անհայտ ՝ ավելի լավը դառնալու համար»:

Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ Ալաբան «Բավարիայից» հեռանալու է 2020/21 մրցաշրջանի ավարտին՝ որպես ազատ գործակալ:

Ամենաթարմ