ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել է, որ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն նոյեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։
«Նախարարը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ ՄԱԶԾ-ն Հայաստանի հուսալի գործընկերներից է՝ հատկապես մարդու իրավունքների պաշտպանության և ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում։
- «Հայաստանում արբիտրաժի զարգացման հեռանկարները» թեմայով քննարկում՝ արդարադատության նախարարությունում
- Արդարադատության նախարարությունը ներկայացրել է Ստամբուլյան կոնվենցիայի թյուրըմբռնումները
Նախարար Անդրեասյանը կարևորել է համատեղ ծրագրերի շարունակականության ապահովումը և ողջունել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող նոր ծրագրի՝ «ԵՄ-ն՝ հանուն արձագանքող և հաշվետու հաստատությունների՝ ոստիկանության և միգրացիայի ոլորտի բարեփոխումների, ինչպես նաև Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» մեկնարկը։
Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ևս կարևորել է վերը նշված ոլորտներում, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների գործընթացում և հակակոռուպցիոն աշխատանքներում համագործակցելու անհրաժեշտությունը և արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգին աջակցելու պատրաստակամություն է հայտնել»,- ասվում է հաղորդագրության մեջ։