Արդեն 16-րդ երկիրն է հետ կանչում Կոսովոյի անկախության ճանաչումը

Ամենադիտվածներ

Գանայի Հանրապետությունը Սերբային ծանուցել է իր կողմից Կոսովոյի անկախության ճանաչումը հետ կանչելու մասին։ Այսպիսով Գանան դառնում է 16-րդ երկիրը, որն այդ կերպ է արել: Համապատասխան նոտան հասցվել է Բելգրադ: Տեղեկությունը հայտնել է Սերբիայի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

«Գանայի կառավարության կարծքով՝ Կոսովոյի և Մետոքիայի միակողմանի հռչակված անկախության ճանաչման՝ 2012 թվականի որոշումը եղել է վաղաժամ, ճանաչումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եղել են Հելսինկիի հռչակագրի խախատում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244-րդ բանաձևի հիմնարար խախտում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կոսովոյի անկախության իրենց ճանաչումը հետ են կանչել Պապուա Նոր Գվինեան, Բուրունդին, Սուրինամի Հանրապետությունը, Գվինեա Բիսաուն, Լիբերիան, Լեսոտոն, Մադագասկարը, Պալաուի Հանրապետությունը և այլ երկրներ: Ներկայումս Կոսովոյի Հանրապետությունը, Սերբիայի վարկածով՝ ճանանչել է 100 երկիր:

Կոսովոյի ճանաչմանը դեմ է ավելի քան 60 երկիր, այդ թվում Ռուսաստանը, Հունաստանը, Իսրայելը, Հնդկաստանը, Իսպանիան և Չինաստանը:

Ամենաթարմ