Արցախցիների մի խումբ արդեն Կոռնիձորում է,- տեղից հայտնում է «Ազատության» թղթակիցը:
Այս պահին նրանք գտնվում են Կոռնիձորի հումանիտար օգնության կետում։
Արցախի կառավարությունն այսօր հայտնեց, որ կիրականացվի Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած և Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների տեղափոխում Հայաստան՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։