Կան հազվադեպ հանդիպող դեպքը, երբ մարդը հարբում է առանց ալկոհոլի, այս մասին նկարագրել են գիտնականները, փոխանցում է Cell Metabolism ամսագիրը։
Մասնագետների խոսքով՝ տվյալ վիճակի պատճառը աղիքային մանրէի շտամերն են, որոնք բարձրացնում են ալկոհոլի մակարդակը նորմայից վերև։ Դրա արդյունքում նույնիսկ նրանք, ովքեր մոտ էլ չեն գալիս ալկոհոլին, կարող են իրենց հարբած զգալ։
Պեկինի բնակչի, որը սպիրտային ըմպելիքներ չէր օգտագործել, լյարդը հարբեցողի նման բորբոքված էր եղել։ Պարզվել է, որ նրա մոտ համախտանիշներն առաջացել են տվյալ տեսակի մանրէների արդյունքում, որոնց քանակությունն օրգանիզմում 900 անգամ նորմայից շատ էր եղել։