Արդեն 20 երեխա է ծնվել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներում` անպտղության հաղթահարման ծրագրի արդյունքում:
Ինչպես հայտնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նմանատիպ ծրագրերի նպատակը անպտղություն ունեցող զույգերին օգնելն է` նպաստելով մեր երկրում ծնելիության աճին: