fbpx
Սպորտ

Մեսսին այս հաղթանակի համար արել է հնարավոր ամեն ինչ. Ինիեստա

Իսպանիայի և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է արգենտինացի Լիոնել Մեսսիի հաղթանակի մասին Կատարում 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում։

«Եզրափակիչը, կարծում եմ, տպավորիչ էր, և նաև այն, որ Մեսսին հնարավորություն ունեցավ վերջապես բարձրացնել աշխարհի գավաթը: Վստահ եմ, որ նա ապրում է առավելագույն երջանկություն։ Լեոն սրա համար արել է հնարավոր ամեն ինչ։ Նա տպավորիչ աշխարհի առաջնություն անցկացրեց»,- Ինյեստայի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչում հանդիպել են Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: Արգենտինացիները 11 մետրանոց հարվածաշարում հաղթեցին 4-2 հաշվով ու դարձան աշխարհի չեմպիոն։ Մեսսին դարձավ մրցաշարի լավագույն խաղացող:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ