«Արքայական» ակումբի նորեկ Ալֆոնս Արեոլան տարբերվող վարք է ցուցաբերել, ինչի պատճառով ստիպված է եղել ներողություն խնդրել Մադրիդի «Ռեալի» ակումբի երկրպագուներից:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրում կայացած ՊՍԺ – «Ռեալ» հանդիպումից հետո (3-0) ֆրանսիացի դարպասապահը լուսանկարվել է իր նախկին խաղընկերներ Կիլիան Մբապեի և Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգի հետ:
Լուսանկարը հայտնվել է սոցիալական ցանցերում «Ռեալի» բազմաթիվ երկրպագուների զայրույթն ու վրդովմունքը:
Այս հանգամանքներից ելնելով դարպասապահը ստիպված է եղել գրառում կատարել Instagram-ի իր էջում.
««Ռեալի» սիրելի երկրպագունե՛ր, շատ տխուր եմ, երբ տեսա որոշ մեկնաբանություններ այն լուսանկարին, որը տեղադրված է եղել համացանցում: Դուք գիտեք, որ իմ սիրտը սպիտակ է դարձել այն բանից հետո, երբ ես պայմանագիր եմ ստորագրել այս ակումբի հետ: Պարտությունը ցավեցրել թե՛ ինձ, թե՛ մնացած բոլորին, ովքեր պահում են այս մեծագույն ընտանիքը:
Խաղից հետո ես հանդիպել եմ իմ նախկին թիմակիցներին ու ընկերներին, որոնց չէի հասցրել հրաժեշտ տալ: Ներողություն եմ խնդրում մադրիդյան ակումբի երկրպագուներից: Հուսով եմ, որ միասին մենք շատ հաջողությունների ենք հասնելու»,- գրել է Արեոլան:
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը Կեյլոր Նավասը տեղափոխվեց ՊՍԺ: Գործարքի արդյունքում Ալֆոնս Արեոլան մեկ տարով վարձակալական հիմունքներով տեղափոխվեց «Ռեալ»: