fbpx
Արցախ

Արևմուտքն առաջարկել էր երրորդ երկրում հանդիպում, Ադրբեջանն այն մերժել է. ԼՂ նախագահ

«Արևմուտքի Ամերիկա-Եվրոպա հարթակի կողմից միասնական ջանք է գործադրվել երրորդ երկրում ԼՂ-Ադրբեջան հանդիպում կազմակերպելու առաջարկով, մեր կողմից, իհակե, եղել է դրական պատասխան՝ մանավանդ, որ այդ մոդելը մոտ էր միջազգային ձևաչափին, Ադրբեջանը հրաժարվել է նաև այդ ձևաչափից»:

Այս մասին երեկ՝ օգոստոսի 6-ին, տեղի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանելով հարցին, թե իրակա՞ն են ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկություններ այն մասին, որ եվրոպական երկրներից մեկում Ադրբեջանի ներկայացուցիչնեի հետ հանդիպման առաջարկ է եղել:

Ըստ ԼՂ նախագահի՝ Արևմտյան հարթակում Ստեանակերտին ուղղված հստակ առաջարկներ չեն եղել, պարզապես փորձ է արվել ձևավոել երկխոսություն, որի ժամանակ էլ ձևավորվելու էր թեմաների օրակարգը:

«Իհարկե, Ադրբեջանն հաստատ ունի իր օրակարգն ու պահանջները, մենք ունենք մեր օրակարգը և մեր իրավունքներից ելնելով առաջարկները»,-նշել է ԼՂ նախագահը՝ նշելով, որ ցանկացած առաջարկ պետք է լինի մարդկային հարթակում և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ