ԱԺ-ն այսօր քննարկում է կառավարության հեղինակած՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
Օրինագիծը վերաբերում է մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելմանը: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը դիտարկել է, որ 2022թ.-ի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում կարգելվի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործումը, վաճառքը և իրացումը՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար նախատեսված և երկրորդային ու երկրորդային հումքից արտադրվածներ։
Նախարար Էրիկ Գրիգորյան նշել է․
«Ողջ աշխարհը շարժվում է մեկանգամյա օգտագործման պլաստիկը բացառելու ճանապարհով, քանի որ այն ներթափանցում է հողաշերտ, հայտնվում անգամ ձկների ստամոքսում»:
Շրջակա միջավայրի նախարարի խոսքով մինչև օրենքի ուժի մեջ մտնելը ոլորտի 44 արտադրողները հնարավորություն կունենան կենսաքայքայվող պլաստիկից, թղթից եւ կտորից պարկերի արտադրման ուղղությամբ աշխատելու։
Տեսանյութը՝ A1+ից։