Գիտություն
15:00 26/12/2019

Արեգակի գրեթե ամբողջական խավարումը՝ Պարսից ծոցից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաթարի, Բահրեյնի, Օմանի, Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի հարավ-արևելյան հատվածի բնակիչները վերջին մեկուկես դարի ընթացքում առաջին անգամ Արեգակի գրեթե ամբողջական խավարման ականատես են դարձել։

Հատկանշական է, որ տարածաշրջանի բնակիչները հաջորդ այսպիսի խավարումը կկարողանան միայն հարյուր տարի անց տեսնել։

Բնական ուշագրավ երևույթը սեփական աչքով տեսնել ցանկացողները տեղի ժամանակով ժամը 5։30-ից սկսել են հավաքվել Քաթարի՝ Պարսից ծոցի ափին գտնվող աստղադիտարանի շենքի մոտ։ Խավարումը սկսվել է տեղի ժամանակով ժամը 6։17-ին և իր գագաթնակետին է հասել 6։36-ին, ինչից հետո Արևի հրե սկավառակը սկսել է քիչ-քիչ դուրս գալ ստվերից։

Աղբյուրը հավելում է, որ խավարումն առավել տպավորիչ է երևում Քաթարի հարավում, մասնավորապես՝ Ալ Խոր և Մեսաիդ քաղաքներում, որտեղ Լուսինը ծածկել է Արևի 97%-ը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ