fbpx
Աշխարհ

Արգենտինայի նախկին նախագահի բնակարանից 4 մլն դոլար գումարի 31 կտավ են առգրավել

Արգենտինայի ոստիկանությունը հինգշաբթի 31 կտավ է առգրավել երկրի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների Բուենոս Այրեսի բնակարանից կոռուպցիայի գործով հետաքննության շրջանակում, հայտնել Է Infobae հրատարակությունը:

Նկարների ընդհանուր արժեքը կազմում է 4 միլիոն  դոլար:

Օգոստոսին ոստիկանությունը խուզարկություններ էր կատարել նախկին նախագահի տանն այն բանից հետո, երբ ֆեդերալ դատավոր Կլաուդիո Բոնադիոն խնդրագիր ուղարկեց Սենատ առ այն, որ մասնակիորեն հանվի Կիրշների խորհրդարանական անձեռնմխելիությունը: Կոռուպցիայի գործով հետաքննությունը նախաձեռնվել էր այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում հայտնվեցին Արգենտինայի պլանավորման փոխնախարարի վարորդի օրագրերը:

Փաստաթղթերը տվյաներ էին պարունակում այն մասին, որ գերատեսչությունը շինարարական ու էներգետիկական ընկերություններից բազմամիլիոնանոց կաշառքներ էր ստանում Կիրշների կառավարման ժամկետի ընթացքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ