Սպորտ

Արգենտինային հաղթելն ավելի կարևոր է, քան եզրափակիչը. Տիտե

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն, անդրադառնալով Ամերիկայի գավաթի կիսաեզրափակչում Արգենտինայի հետ խաղում Բրազիլիայի տարած հաղթանակին, գովեստի խոսքեր է ուղղել Արգենտինայի հավաքականի ավագ Մեսսիին: Տիտեն ասել է.

«Արգենտինային հաղթելն ավելի կարևոր է, քան եզրափակիչը, դա հիանալի հանդիպում էր երկու թիմերի միջև՝ տպավորիչ տեխնիկական հնարավորություններով։ Մեսսին այլմոլորակային է, բացառիկ՝ ինչպես գնդակով գործողություններում, այնպես էլ առանց նրա։

Դուք չեք կարող չեզոքացնել, սահմանափակել նրա գործողությունները, առանց խաղի կառուցվածքը փոխելու: Դրա համար Ես Ֆիրմինոյին վերադարձրի դաշտի կենտրոնին մոտ, նա ավելի քիչ էր տիրապետում գնդակին, քան մյուս խաղերում»: Հաղորդում է TNT Sports-ը։

Ամերիկայի Գավաթի եզրափակիչ կկայանա հուլիսի 7-ին, որտեղ կպայքարեն Բրազիլիայի և Պերուի հավաքականները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ