fbpx
Կառավարություն

Նոր նախագիծ՝ աշխատանքային հարաբերությունների կամայական դադարեցումներից խուսափելու համար

Հուլիսի 4-ին Կառավարության հերթական նիստում հավանություն տրվեց ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի Հերիքնազ Տիգրանյանի և Լուսինե Բադալյանի մշակած նախագծին: Հայաստանում, եթե գործատուի մոտ նույն աշխատողի հետ նույն աշխատանքի համար որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը գործողության ժամկետի երկուսից ավելի անգամ է երկարաձգվում, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ գործատուների կողմից ժամկետները լրանալու հիմքով աշխատանքային հարաբերությունների դադարեցման կամայականությունները հնարավորինս բացառելու նպատակով կառավարությունը ընդունել է նախագիծ, որով նախատեսվել է միևնույն գործատուի մոտ միևնույն աշխատանքի համար նույն աշխատողի հետ կնքվող աշխատանքային պայմանագրի ժամկետների երկարաձգման կամ նորացման վերաբերյալ սահմանափակումներ սահմանել։ Իսկ համատեղությամբ աշխատանք կատարողների հետ պետք է կնքվի որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր:

Նախագծի մեջ նաև նշվում է. «Համատեղությամբ աշխատանք կատարողների հետ աշխատանքային պայմանագրի կնքում որոշակի ժամկետով միայն այն դեպքում, երբ աշխատողն այդ մասին գրավոր միջնորդել է կամ տվել է գրավոր ձևով արտահայտված համաձայնություն»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ