Արգենտինայի ազգային պարկում դինոզավրի առնվազն 220 մլն տարվա կմախք է հայտնաբերվել: PHYS-ը հայտնում է, որ այն մի շարք կաթնասունների, այդ թվում՝ կոկորդիլոսի նախատիպն է:
Հաղորդվում է, որ որ այս կմախքի հետ մեկտեղ մի քանի այլ դինոզավրների մնացորդներ ևս հայտնաբերվել են, ընդ որում` դրանք միմյանցից մոտ 1 մետր հեռավորության վրա են եղել: Գիտնականները ենթադրել են, որ այն տեղում, որտեղ դրանք հայտնաբերվել են, կարող էր ժամանակին ջուր լինել, որտեղ կենդանիներն իրենց ծարավն են հագեցրել:
Ենթադրվում է, որ հայտնաբերված դինոզավրը կարող է դիցինոդոնտ լինել, որը կոկորդիլոսի նախատիպն է: Այս պարկում գիտնականները նախատեսում են շարունակել որոնողական աշխատանքները՝ հույս ունենալով հետագայում ավելի շատ ու ավելի արժեքավոր բացահայտումներ կատարել:

