fbpx
Մարզեր

Առինջ համայնքում կապիտալ ասֆալտապատվում են ճանապարհներ

Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Առինջ համայնքում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհներ:

Սուբվենցիայի շրջանակներում կապիտալ նորոգվելու են համայնքի կենտրոնական և երկրորդական (1-ին, 3-րդ փողոցի 1-ին փակուղի, 3-րդ փողոցի 1-ին փակուղու միացումը 1-ին փողոցին, Ա. Մնացականյան, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ, 15-րդ, 25-րդ և 27-րդ) փողոցները:

Այս պահին հողային հարթեցման աշխատանքներ են իրականացվում 25-րդ և 27-րդ փողոցներում:

Պայմանագրի արժեքը 137. 514. 995 դրամ է, որից 61. 881. 747 դրամը (45%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 75. 633. 248 դրամը (55%)՝ համայնքի:

Աշխատանքները նախատեսված է ավարտել աշնանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ