Լոնդոնում կայացել է հեռուստատեսության ոլորտում գրանցած հաջողությունների համար տրվող BAFTA (British Academy Television Awards) մրցանակի հանձնման 75-րդ արարողությունը։
«It’s a Sin» սերիալն այս տարի անվանակարգերի քանակով (6) առաջատարն էր, 3-ը՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում։
«Լավագույն դրամատիկ սերիալ» է ճանաչվել Լյուսի Ֆորբսի «In My Skin» ֆիլմը, լավագույն մինի սերիալ՝ Լյուիս Առնոլդի «Time»-ը։ Ֆիլմի գլխավոր դերակատար Շոն Բինը հաղթել է «Լավագույն դերասան» անվանակարգում։
Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջոդի Քոմերը` «Help» ֆիլմում դերակատարման համար։ Նա մրցանակի համար պայքարում էր Քեյթ Ուինսլեթի և Էմիլի Ուոթսոնի հետ։
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Քեթի Թայսոնը, որը նույնպես նկարահանվել է «Help» ֆիլմում։ Մեթյու Մաքֆեյդենն արժանացել է «Երկրորդ պլանի լավագույն դերասան» մրցանակին՝ «Succession» ֆիլմում դերակատարման համար։