Ժամանց

Արջը մտել է տուն և խնջույք կազմակերպել

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Տրակի քաղաքում արջը մտել է տուն և վախեցրել երեխաներին: Միջադեպի տեսանյութը հրապարակել է Inside Edition տեղեկատվական կայքը:

Տեսախցիկից երևում է, որ արջը գնում է խոհանոց, բացում է սառնարանը, հոտոտում այն և վերցնում մի քանի կտոր միս, երկու դույլ պաղպաղակ և կրեկեր, այնուհետև մտնում է հյուրասենյակ և այնտեղ «խնջույք անում»: Այս պահին հարևան սենյակում երկու դեռահասներ են գտնվել, որոնց ուշադրությունը գրավել է աղմուկը:

Նրանք անմիջապես վազել են և փակել սենյակի դուռը, փոքրիկ տղան զանգել է վերևի հարկում քնած մորը, այնուհետև՝ 911 ծառայությանը։ Մի քանի րոպե անց փրկարարները տեղում են եղել։ Նրանք քնեցնող փամփուշտներով զենքի միջոցով կարողացել են հեռացնել արջին։

https://www.insideedition.com/teens-watching-tv-are-rudely-interrupted-hungry-bear-55398#

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ