fbpx
Աշխարհ

Քովիդով հիվանդների 99 տոկոսի մոտ առկա է Դելտա շտամը․ ԱՀԿ ներկայացուցիչ

Կորոնավիրուսի «Դելտա» կոչվող շտամը, որը ամենավտանգավորն է համարվում, դարձել է նաև գերակայող քովիդի շտամերի մեջ։

Աշխարհի 185 պետություններում գրանցված այս շտամը հայտնաբերվել է կորոնավիրուսով հիվանդացածներից վերցված նմուշների 99 տոկոսի մոտ։

Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջատար մասնագետներից մեկը։

Նա նշել է, որ մնացած շտամերին բաժին է ընկնում ընդամենը մեկ տոկոսը։

Նրա խոսքով՝ «Դելտա» շտամն ավելի վարակիչ է դարձել ու դուրս է մղում մնացած բոլոր շտամերն ու վարակները։

Հիշեցնենք, որ վարակի տվյալ ձևն առաջին անգամ հայտնաբերվել էր Հնդկաստանում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ