fbpx
Իրավական

Արման Աբովյանը դիմել է ոստիկանություն՝ «բռնության ձայնը» նախաձեռնության պատմությունների իսկությունը ճշտելու համար

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը Facebook-իիր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայ լրագրող Լյուսի Քոչարյանի՝ ԱՄՆ-ում արժանացած մրցանակի վերաբերյալ լուրերին:

«Եթե չեմ սխալվում, տիկին Քոչարյանն այդ մրցանակն ստացել է նաև իր նախաձեռնության համար, որն անվանել է «բռնության ձայն»։ Իմաստն այն էր, որ տիկին Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրում է իբր բռնության ենթարկված կանանց պատմությունները։ Այդ սարսափազդու պատմությունները կարդալուց հետո ինձ մոտ տպավորություն էր ստեղծվել, որ Հայաստանն ուղղակի ողողված է վայրենի բռնաբարների, և օրինակ Երևանյան փողոցներում կատաղած տղամարդիկ անդադար ծեծում և բռնաբարում են կանանց»,- գրել է Աբովյանը և հավելել, որ կասկածելի զուգադիպությամբ, այդ պատմությունները ջրի երես դուրս եկան այն ժամանակ, երբ շատ ակտիվ սկսեց Ստամբուլյան կոնվենցիայի գովազդը Հայաստանում։

«Ոչ մի իրական ապացույց այդ պատմություններից այդպես էլ չհրապարակվեց»,- գրառման մեջ նշել է պատգամավորը՝ հավելելով, որ այդ պատճառով հարցում է ուղարկել ոստիկանություն, որպեսզի հայտնի դառնա այդ պատմությունների իսկությունը։

«Պատասխանը ստանալուց հետո ես անպայման կհրապարակեմ իմ վերջնական եզրակացությունները, և մենք միասին կանենք հետևություններ «բռնության» այս էպոպեայի շուրջ»,-գրել է Աբովյանը։

https://www.facebook.com/arman.abovyan.104/posts/207081673996383

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ