fbpx
Իրավական

Արման Թաթոյանը մի քանի օր առաջ այցելել է Քոչարյանին

Հայաստանի 2-րդ նախագահի հետ կապված գործը և առհասարակ Մարտի 1-ին առնչվող բոլոր հարցերն իմ անմիջական ուշադրության ներքո են: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա ասաց՝ տեղյակ է կոնկրետ գործով դատավորների գործողությունների շուրջ մտահոգություններին ու հավելեց.

«Դրանց վերաբերյալ հիմա չեմ կարող դիրքորոշում հայտնել, քանի որ մտահոգություններից յուրաքանչյուրը վերաբերում է կոնկրետ գործով դատավորի լիազորություններին: Միայն նշեմ, որ պարոն Ալումյանը հրապարակային դիմել է ինձ, որից հետո ես խոսել եմ նրա հետ, պայմանավորվել ենք, որ նա այդ խնդիրների վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնի: Առավել մանրամասն հարցն ուսումնասիրելուց հետո կհասկանանք՝ դա մեր լիազորությունների մե՞ջ է, թե՞ ոչ»:

Ինչ վերաբերում է Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ Քոչարյանի հետ հանդիպմանը, Թաթոյանն ասաց, որ մի քանի օր առաջ այցելել է նրան իր նախաձեռնությամբ։

«Իմ խնդիրը պահման պայմանների հետ կապված հարցերն են: Դժգոհություններ պահման պայմանների վերաբերյալ չեն ներկայացվել: Առանձնազրույցի մանրամասները չեմ կարող ասել, իսկ ինչ վերաբերում է դատաքննության շուրջ մտահոգություններին, ապա Քոչարյանը հայտնել է այն նույն մտահոգությունները, որոնց մասին բարձրաձայնում են փաստաբանները։ Բայց ես ասել եմ, որ դրանց միջամտել չեմ կարող», – ասաց Թաթոյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ