Այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից, թե ինչ կարող է ասել ՊՎԾ ղեկավար Դավիթ սանասարյանի գործի մասին:
«Ես Դավիթ Սանասարյանի հետ խոսել եմ, խոսել եմ Դավիթ Սանասարյանի փաստաբանի հետ, գիտեմ, որ պատրաստվում են նաև ինձ բողոք ներկայացնել: Երբ ներկայացնի, այն ժամանակ կարող ենք խոսել»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը:
ՄԻՊ-ը նաև հավելել է, որ իր նախաձեռնությամբ է զանգահարել և հայտնել գործով զբաղվելու մասին: