Հունիսի 11-ին՝ ժամը 13:00-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը Երասխահուն համայնքում անցկացնելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ վարժանքի ընթացքում գործարկվելու է համայնքում առկա շչակը:
Նախարարությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը։