Այսօր՝ մարտի 22-ին Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենի հետ։
Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ԱԽ մամուլի ծառայությունից։
- Ռաֆայել Գևորգյանը այցելել է Սասստեքս և Սարտեքս. ներկայացրել է հանրահայտ բրենդերի հագուստ արտադրելու առանձնահատկությունները
- ՊԵԿ-ում քննարկվել է ԵՄ կողմից աջակցություն տրամադրելու հնարավորությունները
«Կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա տնտեսական և տեխնիկական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։
Երկուստեք ընդգծվել է Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացման կարևորությունը։
Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները երկկողմ և բազմակողմ հետաքրություն ներկայացնող հարցերի շուրջ», – ասված է հաղորդագրության մեջ։