ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Facebook-ի իր էջում կրկին կոչ է արել խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները:
Գրառման մեջ ասված է․
«Այսօր ունենք արձանագրված Covid19-ի նոր 1540 (39.1%) դեպք․․․ Սիրելի, հարգելի քաղաքացիներ, թիկունքից մի հարվածեք այլ օգնեք մեզ՝ բժիշկներիս։
Խնդրում եմ, հորդորում եմ խստագույնս պահպանեք հակահամաճարակային բոլոր կանոնները: Յուրաքանչյուրդ կարող եք ջարդել Covid 19-ի տարածման շղթան, արեք դա հանուն բոլորիս առողջության, հանուն մեր առաջնագծում իր կյանքի գնով մեր խաղաղության համար պայքարող տղերքի համար, հավատացեք դա բխում է բոլորիս շահերից։
Հարգեք գիշեր ցերեկ անտրտունջ աշխատող Բուժաշխատողների խնդրանքը։
Հայեր ջան,միացեք բժիշկներին և կռվեք այս պատերազմի՝ համավարակի դեմ հանուն բոլորիս առողջության։ Չէ, որ Բժիշկները տվել են ձեզ այս պատերազմում կիրառվող հիմնական զենքերն ու մարտավարությունը՝պահպանել սոցիալական հեռավորությունը,կրել դիմակ ու անընդհատ ախտահանել ձեռքերը և չախտահանված ձեռքերով չդիպչել դեմքին։ Հավատացեք ինձ՝ օգտագործելով ու կիրառելով այս մարտավարական զենքերը մենք միասին կհաղթենք Covid-19-ին։
Եվ ուրեմն, միացեք Սպիտակ Բանակին և հաստատ միասին կհաղթենք անտեսանելի թշնամուն՝ Covid 19-ին»։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1685180291644504&id=650745045088039