fbpx
Սպորտ

Արմեն Նիկողոսյանը հերքում է բարձր աշխատավարձի մասին լուրերը

Օրերս «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանը 168.am-ի եթերում հայտնել էր, որ ըստ իր տեղեկության՝ ՀՖՖ ներկայիս փոխնախագահներ Արմեն Մելիքբեկյանը և Արմեն Նիկողոսյանը ստանում են յուրաքանչյուրը ամսական 1 միլիոնից 1 միլիոն 200 հազար դրամ աշխատավարձ:

Արմեն Նիկողոսյանը Facebook-ի էջում գրառում էր կատարել. «Շատ կցանկանայի ստանալ այնքան աշխատավարձ, ինչքան կարծում են ընդդիմախոսներս»:

Նիկողոսյանը պարզաբանել է՝ ասելով.

«Շրջանառվող տեղեկությունները իմ, գլխավոր քարտուղարի, տեխնիկական տնօրենի աշխատավարձերի վերաբերյալ անգամ աղերս չունեն իրականության հետ:

Իմ աշխատավարձը 1,2 միլիոն դրամից շատ-շատ քիչ է:

Այդ տեղեկությունները հրապարակողը ինչպես միշտ, խառնում է անունները, թվերը, դեմքերը»,- ասել է Նիկողոսյանը:

Աղբյուրը՝ Armsport.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ