fbpx
Տնտեսություն

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Լեոնարդո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է՝ աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 16-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ռազմաարդյունաբերական ոլորտում առաջատար ընկերություններից մեկի՝ իտալական «Լեոնարդո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Aysor.am – ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում շահագրգիռ քննարկում է ծավալվել ընկերության հետ կրթության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը Ալեսանդրո Պրոֆումոյին հրավիրել է առաջիկայում այցելել Հայաստան։

«Լեոնարդո» ընկերությունը մասնագիտացած է պաշտպանության և անվտանգության ոլորտների սարքավորումների արտադրության, աերոտիեզերական արդյունաբերության մեջ՝ իր արտադրությունում լայնորեն կիրառելով բարձր տեխնոլոգիաները:

Ընկերությունն ունի ավելի քան 45 000 աշխատակից, արտադրում է ուղղաթիռներ, ինքնաթիռներ, աէրոհամակարգեր, ցամաքային և ծովային պաշտպանական էլեկտրոնիկա, պաշտպանական, անվտանգային և տեղեկատվական համակարգեր, ընկերության արտադրանքը արտահանվում է տասնյակ երկրներ:

«Լեոնարդո»-ն ունի նշանակալի արդյունաբերական ներկայություն Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Լեհաստանի ներքին շուկաներում, ինչպես նաև ռազմավարական գործընկերություն միջազգային կարևորագույն շուկաներում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ