fbpx
Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը հայ-վրացական համագործակցության մեծ ներուժ է տեսնում բոլոր ոլորտներում

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայ-վրացական համագործակցության մեծ ներուժ է տեսնում բոլոր ոլորտներում: ՀՀ նախագահը նման կարծիք հայտնեց Երևանում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպման ընթացքում:

«Հայ և վրացի ժողովուրդները հազարամյակների բարեկամական պատմություն ունեն: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում հսկայական ներուժ ունի: Մենք շատ պետք է աշխատենք, որպեսզի այդ համագործակցությունը լինի խորը, լայն և շատ շահավետ»,- ասաց ՀՀ նախագահը:

Նշենք՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 13-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նախագահ Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ