Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին

Հրապարակող՝

51543291_2337297589822533_2318552663551115264_o

Ամենադիտվածներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հունիսի 6-ին հյուրընկալել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին:

Նախագահ Արմեն Սարգսյանը, ով 2016 թվականից ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է, Պերճ Սեդրակյանի հետ խոսել է Միության աջակցությամբ տարբեր ոլորտներում իրականացվող ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև համահայկական օրակարգին առնչվող հարցերի շուրջ, ինչպես նաև անդրադարձել առաջիկայում Դիլիջանում անցկացվելիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին:

Ամենաթարմ