ՀԲԸՄ
ՀԲԸՄ-ն հավաքագրում և վավերագրում է Արցախում մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ ապացույցներ
ՀԲԸՄ-ն վերսկսում է «Միավորվենք հանուն Արցախի» արշավը, որն առաջին անգամ գործարկվեց 2020 թվականի սեպտեմբերին՝ նպատակ ունենալով բարձրացնել համաշխարհային իրազեկվածությունը Արցախյան 44-օրյա պատերազմի մասին: Արցախի կյանքի ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակումն այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին այսօր թողել է մեկուսացված՝ առաջին անհրաժեշտության սպառվող ռեսուրսներով: «Միավորվենք հանուն Արցախի» արշավի շրջանակներում ՀԲԸՄ-ն ներկայումս հավաքագրում և վավերագրում է Արցախում մարդասիրական ճգնաժամի…
Նիդերլանդներում սպանվել են 2 հայ կանայք
Հայաստանի բարեգործական ընդհանուր միության 2 անդամներ դանակահարության հետևանքով մահացել են Նիդերլանդներում։ Այս մասին տեղեկանում ենք ՀԲԸՄ-ի Facebook-ի էջից։ Նշվում է, որ սպանվածներն են Տիկին Մարալ Տեր-Մովեսիանը , ով կանանց կոմիտեի նախագահն էր, և տիկին Ծնունդ Կարդանակեանը, ով կոմիտեի անդամ էր։ Դանկահարությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին։
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԲԸՄ նախագահի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի հետ, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նրանք մտքեր են փոխանակել Արցախի շուրջ վերջին զարգացումների և այդ համատեքստում երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Զրուցակիցներն ընդգծել են ղարաբաղյան խնդրի կարգավորման համազգային նշանակությունն ու կարևորությունը: Նշելով, որ, իրավիճակով պայմանավորված, ողջ հայությունն այսօր…
Մենք մահը հաղթող ժողովուրդ ենք․ ՀԲԸՄ-ի կոչը
Հայկական բարեգործական ընդհանուր միության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Անցնող քառասունչորս օրերը մեր ազգի համար հոգեկան ծանր ապրումների ժամանակաշրջան դարձան` լի մտահոգությունների, ցասման, հուսահատության և տխրության խառը զգացմունքներով։ Այսօր կողմնորոշվելու և մեր հետագա անելիքները նախանշելու այս հանգրվանը կարող է վախազդու թվալ, սակայն նման պահերին է, որ հայը դրսևորում է իր նկարագրի ամրությունն ու կամքի տոկունությունը:…
Սարգսյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի հայկական կառույցների քայլերը
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի և ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադյա Գործունյանի հետ, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նախագահ Սարգսյանն անդրադարձել է Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված…
Ովքե՞ր են Շախմատի համահայկական առաջին մրցաշարի հաղթողները
Հունիսի 26-ին ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) և Հայաստանի շախմատի ակադեմիան համատեղ կազմակերպեցին Համահայկական շախմատի առաջին մրցաշարի փակման առցանց արարողությունը: Վիրտուալ մրցաշարը, որին մասնակցեց շուրջ 520 շախմատասեր աշխարհի 36 երկրից, տեղի ունեցավ սույն թվականի հունիս 8-26-ը ՀՎՀ-ի կրթական ինտերակտիվ հարթակում: Առցանց արարողության սկզբում ողջույնի ուղերձով հանդես եկան ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ, ՀԲԸՄ կենտրոնական…
Նախագահ Սարգսյանն ընդունել է ՀԲԸՄ նախագահ Վազգեն Յակուբյանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին: ՀԲԸՄ-ն խոշորագույն հայկական հասարակական կազմակերպություն է աշխարհում և իր ներկայացուցչություններն ունի ավելի քան 30 երկրներում: Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է, թե կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված նոր իրավիճակում ինչպես են հայկական գաղթօջախներն ու հայերը տարբեր երկրներում դիմակայում առկա մարտահրավերներին: Այս համատեքստում քննարկվել…
Բակո Սահակյանը Բրյուսելում հանդիպել է ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի տնօրենին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն: Նոյեմբերի 7-ին Նախագահ Սահակյանը Բրյուսել քաղաքում հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի գրասենյակի տնօրեն Նիկոլա Թավիտյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի ակտիվ մասնակցությունը մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման, միջազգային տարբեր…
Անչափ հպարտ եմ․ Քիմ Քարդաշյանը՝ ՀԲԸՄ այցելության մասին
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել հայաստանյան ուղևորության շրջանակներում ՀԲԸՄ (Հայկական բարեգործական ընդհանուր միություն) կատարած այցելությունից: «Քորթնին և ես այցելել ենք ՀԲԸՄ (AGBU), և ես այնքան շատ բան իմացա, թե ինչպես են նրանք օգնում Հայաստանին: Մենք հանդիպեցինք կին ձեռներեցների հետ, որոնք շատ են աշխատում Հայաստանում տնտեսություն կառուցելու…
Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության պատվիրակությանը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության պատվիրակությանը՝ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում Վազգեն Յակուբյանը և ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը ներկայացրել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման խթանմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև կազմակերպության գործունեության նոր ուղղությունները։ Մասիս Մայիլյանը ողջունել է ՀԲԸՄ ակտիվ մասնակցությունը Արցախում տարբեր զարգացման…
Նախագահը հյուրընկալել է ՀԲԸՄ ծրագրերով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդներին
Հանրապետության նախագահի նստավայրում հուլիսի 12-ին հյուրընկալվել են Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ)՝ Երևանի ամառային մասնագիտական փորձառության և «Երաժշտական Հայաստան» ծրագրերով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդները: Նրանք հանդիպել են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ջերմ զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են Հայաստանի զարգացման տեսլականին, հայրենիքի հետ կապին, նախագահի անձնական փորձառությանը և…
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հունիսի 6-ին հյուրընկալել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին: Նախագահ Արմեն Սարգսյանը, ով 2016 թվականից ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է, Պերճ Սեդրակյանի հետ խոսել է Միության աջակցությամբ տարբեր ոլորտներում իրականացվող ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև համահայկական օրակարգին առնչվող հարցերի շուրջ, ինչպես նաև…
ՀԲԸՄ-ն քառապատկում է ջանքերը՝ նոր շունչ հաղորդելու Արցախին
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) էական խթան հաղորդեց իր «ՀԲԸՄ-ն հանուն Արցախի» հիմնադրամին, որը իրենից ներկայացնում է Արցախում սոցիալ-տնտեսական կայուն աճի քառուղի ռազմավարություն՝ կառուցված կրթության, մշակույթի, մարդասիրական օգնության և սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտի ծրագրերի շուրջ: ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանը, հավատացած լինելով, որ տնտեսության կայուն աճը նույնքան բացառիկ նշանակություն ունի Արցախի գոյատևման համար, որքան խաղաղության շուրջ բանակցությունները…
Վարչապետը ՀԲԸՄ նախագահի հետ քննարկել է առաջիկա նախաձեռնությունները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանին և ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանին: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի գործունեությունը հայ ժողովրդի հոգևոր, կրթական և մշակութային զարգացմանը նպաստելու գործում և պատրաստակամություն հայտնել աջակցելու հայապահպանության ուղղությամբ Հայաստանում և սփյուռքում իրականացվող նախաձեռնություններին…














