fbpx
Իրավական

Արմեն Թավադյանը կմնա ազատության մեջ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանն այսօր՝ մայիսի 18-ին որոշեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ խափանման միջոց չկիրառել կալանքը։

Արմեն Թավադյանի փաստաբանը նշեց, որ դատարանը որոշեց իր պաշտպանյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը մերժել: «Այսինքն Արմեն Թավադյանը կմնա ազատության մեջ: Կալանավորման վերաբերյալ միջնորդությունն անհիմն էր»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչի կողմից մեղադրանք է առաջադրվել Արմեն Թավադյանին՝ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այսինքն՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ: Տվյալ դեպքում, վարույթը իրականացնող մարմինը, որպես զենք օգտագործվող առարկա է գնահատել ջրի շիշը: Բացի այդ, քննիչի կողմից որոշում է կայացվել խափանման միջոց կալանավորումը Արմեն Թավադյանի նկատմամբ կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան:

Օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի ընթացքում Երևանի ընդհանուր իրավասության դատարանում միջադեպ էր տեղի ունեցել։ Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի պնդմամբ՝ իրեն շշով հարվածել են, ինչի հետևանքով կապտուկ է առաջացել։ Տեսանյութում երևում է, որ հարվածողը Թավադյանն է։

https://www.facebook.com/vahagn.aleksanyan.52/videos/168545230825787/?hc_location=ufi

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ