Հայաստանը մոտ է ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-ից դուրս գալուն

Ամենադիտվածներ

,
Հայաստանը մոտ է ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-ից դուրս գալուն

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան` Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարում է, որ ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-ից դուրս գալուն ուղղված հիմնական աշխատանքները ավարտված են։ Սեպտեմբերին ԵՄ-ի կողմից կատարված գնահատողական այցի ընթացքում արձանագրված թերությունները եղել են բացառապես տեխնիկական և չեն ազդել թռիչքային անվտանգության վրա։ Կոմիտեն նաև տեղեկացնում է, որ այդ թերությունները վերացվել են ինչպես իրենց, այնպես էլ հայկական ավիաընկերությունների կողմից։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին ԵՄ ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը նշել էր, որ Հայաստանի գտնվելը «սև ցուցակ»-ում կապված է բացառապես տեխնիկական գործընթացների հետ և որևէ քաղաքական ենթատեքստ չունի։ Նա ընդգծել էր, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը «Թվինինգ» ծրագրի միջոցով՝ անվտանգության չափանիշների բարելավման նպատակով։

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այսօր պարզաբանել է, որ «Թվինինգ» ծրագիրը աջակցման գործիք է և կապ չունի «սև ցուցակ»-ի հետ։ Այս պահին բոլոր հիմնական թերությունները վերացված են, իսկ երկարաժամկետ աշխատանքները շարունակվում են։ Բրյուսելում վերջերս տեղի ունեցած հանդիպման ընթացքում ներկայացվել է ուղղիչ գործողությունների պլանը, որը քննարկվել է ԵՄ գործընկերների հետ։ Կոմիտեն վստահ է, որ Հայաստանի ավիացիոն ոլորտը շուտով կհամապատասխանի ԵՄ բոլոր պահանջներին։

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ