Նշվել է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակը

Հրապարակող՝

Նշվել է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակը

Ամենադիտվածներ

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակի կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել ԵԽ կենտրոնակայանում։ Ելույթով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։ Նախարար Միրզոյանը նշել է, որ վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին նշանավորվել է քաղաքական, սոցիալական ու իրավական բարեփոխումներով։ Նա ընդգծել է, որ այս բարեփոխումները կենսական դեր են ունեցել Հայաստանի ժողովրդավարական վերափոխման գործում։

Այս պատմական հոբելյանի կապակցությամբ, նախարար Միրզոյանը ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին է հանձնել Մխիթար Գոշի «Դատաստանագիրք» աշխատության՝ հայոց առաջին դատական օրենսգրքի ձեռագիր վերարտադրության օրինակը։ 2025 թվականին «Դատաստանագիրքը» ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում»։ Այս նվերը արտացոլում է Հայաստանի և Եվրոպայի խորհրդի կողմից կիսվող հիմնարար արժեքները, և նախարար Միրզոյանը վստահ է, որ այն կդառնա համագործակցության խորհրդանիշ։

Ամենաթարմ