Արարատ Միրզոյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի և ԱԳ նախարարի հետ

Հրապարակող՝

Արարատ Միրզոյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի և ԱԳ նախարարի հետ

Դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ու անդամներ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ համատեղ հետևողական աշխատանքի արդյունքում երկկողմ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի։

Նույն օրը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելը ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը։ Հռչակագիրը նպատակ ունի ամրապնդել երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային կապերը։

 

Ամենաթարմ